|
Խարկովում ռուսական ռազմական տեխնիկան ներթափանցել է քաղաքի կենտրոնական հատված։ Украинская правда-ի փոխանցմամբ հայտնում է Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնը։ «Քաղաքով շրջում է հակառակորդի տեխնիկան, տեղեկությունը հաստատել են Քաղաքացիական պաշտպանության շրջանային վարչությունից, օպերատիվ իրավիճակի պատճառով Ալեքսեևկայի շրջանում տրանսպորտը չեղարկվել է»։ Մարտեր են Ալեքսեևկայում, Հիդրոպարկի տարածքում և կենտրոնում։ |










