ԵՄ երկրները կփակեն օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար


ԵՄ երկրները կփակեն օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար
Փետրվար 27 10:36 2022

Գերմանական ARD հեռուստաալիքի Բեռլինի բյուրոյի փոխղեկավար Մաթիաս Դեյսը հայտնել է, որ ԵՄ երկրները նախատեսում են փակել օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։

«ԵՄ երկրները կփակեն օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար: իրազեկ աղբյուրը հաստատեց տեղեկությունը»,- շաբաթ օրը թվիթերյան իր էջում գրել է Դեյսը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ նման որոշում էին կայացրել Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Սլովենիան, Ռումինիան, Բուլղարիան, Լեհաստանը, Չեխիան և Միացյալ Թագավորությունը։