Արևմտյան երկրները պայմանավորվել են անջատել ռուսական բանկերը SWIFT-ից


Արևմտյան երկրները պայմանավորվել են անջատել ռուսական բանկերը SWIFT-ից
Փետրվար 27 10:00 2022

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Եվրոհանձնաժողովը պայմանավորվել են Ռուսաստանի դեմ նոր «կոշտ ֆինանսական պատժամիջոցներ» մտցնել, ներառյալ որոշ բանկերի անջատում SWIFT միջբանկային համակարգից։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյտը։