Կլիչկոն նշել է Կիևում սպանված ուկրաինացիների թիվը


Կլիչկոն նշել է Կիևում սպանված ուկրաինացիների թիվը
Փետրվար 27 01:48 2022

Կիևում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման սկզբից ի վեր զոհվել է 14 զինվորական և 6 խաղաղ բնակիչ, 71 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 25 խաղաղ բնակիչ։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

 

Նա նշել է, որ իրավիճակը մայրաքաղաքում շարունակում է մնալ ծանր և լարված։

 

 

 

«Հակառակորդը չի ներխուժել քաղաք, սակայն այստեղ գործում են դիվերսիոն խմբեր ... Այսօր տեղի ունեցան բախումներ ու փոխհրաձգություններ»,- հավելել է Կլիչկոն։