Ուկրաինայում Հունաստանի վեց քաղաքացի է զոհվել


Ուկրաինայում Հունաստանի վեց քաղաքացի է զոհվել
Փետրվար 26 22:39 2022

Հունաստանը հայտնել է Ուկրաինայում մարտերի ժամանակ վեց քաղաքացիների մահվան մասին։ Համապատասխան հայտարարությունն արվել է փետրվարի 26-ի երեկոյան։

Նշվում է, որ Մարիուպոլի մերձակայքում ռուսական ռմբակոծության հետևանքով զոհվել է Հունաստանի վեց քաղաքացի, նույնքան էլ վիրավորվել է։

«Մեր քաղաքացիների մահը վիշտ ու զայրույթ է առաջացնում`  կապված խաղաղ բնակիչների վրա ռուսական այս անընդունելի հարձակման հետ», - ասել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։