Դոնեցկում ուժգին հրետակոծություն է սկսվել


Դոնեցկում ուժգին հրետակոծություն է սկսվել
Փետրվար 26 20:56 2022

Դոնեցկում այս պահին ուժգին հրետանակոծություն է սկսվել։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ գործակալության թղթակիցը։

 

Կրակահերթը լսելի է Դոնեցկի առաջնագծի հատվածում։ Տեղաբնակները իջել են նկուղներ կամ ապաստարաններ։

Պայթյունների ձայներ են լսվում Պետրովսկի, Լենինսկի, Վորոշիլովսկի և Կիրովսկի շրջաններում։

 

Տեղի ժամանակով 19։00–ին պայթյունների ձայներ են լսվել անգամ խորը թիկունքում՝ Շախտերսկում։