Ռուսական ինքնաթիռների համար իրենց օդային տարածքը փակած երկրների ցանկն ավելանում է


Ռուսական ինքնաթիռների համար իրենց օդային տարածքը փակած երկրների ցանկն ավելանում է
Փետրվար 26 16:48 2022

Ռուսաստանն ի պատասխան Բուլղարիայի, Չեխիայի և Լեհաստանի ավիածառայությունների ցուցաբերած ոչ բարեկամական գործողությունների, այդ երկրների համար փակել է իր օդային տարածքը։ Հիմա այդ երկրներցի դեպի ՌԴ չվերթներ կարող են իրականացվել բացառապես ՌԴ արտգործնախարարության կամ Ռոսավիացիայի թույլտվությամբ։ Այդ մասին, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտնել են Ռոսավիացիայի մամուլի ծառայությունից։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Բուլղարիան, Չեխիան և Լեհաստանը փետրվարի 26-ից փակում են  իրենց օդային տարածքը ՌԴ ինքնաթիռների համար։ Այդպես են երկրներն արձագանքել Ուկրաինայում ՌԴ կողմից իրակաանցվող ռազմագործողությանը։ Բացի այդ րեկրներից, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը դադարեցրել է նաև Մեծ Բրիտանիան։ Մեծ Բրիտանիայի այդ քայլին ՌԴ-ն ևս պատասխանել է՝ փակելով իր օդային տարածքն այդ երկրից եկող ինքնաթիռների համար։ ՌԴ-ն բրիտանական ինքնաթիռներների համար դադարել է նաև որպես տրանզիտ երկիր ծառայել։