ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայից հեռացել է ավելի քան 150 հազար փախստական


ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայից հեռացել է ավելի քան 150 հազար փախստական
Փետրվար 26 20:30 2022

Մինչ այժմ Ուկրաինայից հեռացել է ավելի քան 150 հազար մարդ, փախստականները հիմնականում ուղարկվում են Լեհաստան, Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա․ ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին․ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ավելի քան 150 հազար ուկրաինացի փախստականներ այժմ հատել են հարևան երկրների սահմանը, նրանց մի մասը մեկնել է Լեհաստան, իսկ շատերը՝ Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա և այլ երկրներ։ Ուկրաինայում բնակչության տեղաշարժը նույնպես աճում է, բայց ռազմական իրավիճակը դժվարացնում է քանակի և օգնության գնահատումը»,- գրել է Գրանդին «Թվիթեր»-ում։