Ուկրաինայում ոչնչացվել է 821 ռազմական ենթակառուցվածք


Ուկրաինայում ոչնչացվել է 821 ռազմական ենթակառուցվածք
Փետրվար 26 20:15 2022

ՌԴ զինված ուժերն Ուկրաինայի տարածքում ոչնչացրել են 821 ռազմական ենթակառուցվածք։ Այդ մասին, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ՊՆ  ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Դրանց շարքում են՝ 14 ռազմական օդանավակայան, 19 կապի և կառավարման կետ,  24 ՀՕՊ  C-300 7 «ՕՍԱ» զենիթային հրթիռային համակարգեր,48 ռադիոտեղորոշման կայաններ։ Խոցվել է 7 առզմական ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք»,,-ասել է Կոնաշենկովը։

Ըստ նրա՝ ոչնչացվել է 87 տանկ և այլ տեսակի զրահամեքենա, 28 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 118 հատ ուկրաինական հատուկ  ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ռուսական ԶՈՒ-ն անցած ուկրաինական զինված ուժերի ենթակառուցվածքների դեմ կիրառել է մեծ հեռավորության օդային և ծովային բազավորման գերճշգրիտ զենքեր։ Նա նաև հավելել է, որ թիրախավորվում են բացառապես Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները՝ բացառելով հարվածները սոցիալական և քաղաքացիական ենթառուցվածներին։