Ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվել են․ ՌԴ ՊՆ


Ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվել են․ ՌԴ ՊՆ
Փետրվար 26 19:58 2022

Կիևի վարչակազմի՝ բանակցությունների պատրաստակամության վերաբերյալ երեկվա հայտարարություններից հետո, ռուսական ստորաբաժանումները դադարեցրել են ակտիվ ռազմական գործողությունները՝ հիմնական հատվածներում, այսօր՝ փետրվարի 26-ին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Երեկ այն բանից հետո, երբ Կիևի ռեժիմը հայտարարեց բանակցությունների պատրաստակամության մասին, ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվեցին գործողության հիմնական ուղղություններով»,- ասել է նա։