ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ 350 միլիոն դոլար է հատկացրել պաշտպանության համար


ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ 350 միլիոն դոլար է հատկացրել պաշտպանության համար
Փետրվար 26 19:40 2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թույլատրել է մինչև 350 միլիոն դոլարի հրատապ պաշտպանական օգնություն հատկացնել Ուկրաինային․այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նախագահի հանձնարարությամբ ես լիազորել եմ աննախադեպ 350 միլիոն դոլարի անհապաղ աջակցություն Ուկրաինային»,- ասել է Բլինքենը, որի հայտարարությունը հրապարակել է Պետդեպարտամենտը։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինային հատկացված ԱՄՆ օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է ընդհանուր առմամբ մեկ միլիարդ դոլարը։