Ուկրաինայից արձակված ականներն ընկել են Ռոստովի մարզի տարածքում


Ուկրաինայից արձակված ականներն ընկել են Ռոստովի մարզի տարածքում
Փետրվար 26 18:22 2022

ՌԻԱ Նովստիի փոխանցմամբ Ուկրաինայի տարածքից արձակված երեք ական ընկել է Ռուսաստանի տարածքում՝ Ռոստովի մարզի Միլլերովսկի շրջանում, հայտնում է ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 26-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի սահմանային վարչությունն արձանագրել է Ուկրաինայից եկող  կրակոցներ , որի հետևանքով 120 միլիմետրանոց 3 ական է ընկնել Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ռոստովի մարզի Միլերովսկի շրջանի Նիժնեկամիշինսկի բնակավայրի մոտ »,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ ավերածություններ և տուժածներ չկան։