Լուսանկարի հետ կապված պատմությունն ապատեղեկատվություն է․ Ուկրաինայում ՀՀ դեսպանատուն


Լուսանկարի հետ կապված պատմությունն ապատեղեկատվություն է․ Ուկրաինայում ՀՀ դեսպանատուն
Փետրվար 26 18:03 2022

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը նույնպես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներով և սոցցանցերում տարածվող լուսանկարը, որում, իբր, զինվորական գրքույկով հայ է, որը Ուկրաինայի դեմ կռվելու ժամանակ գերի է ընկել։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը ևս նշել է, որ դա լրիվ ապատեղեկատվություն է և չի բացառել, որ ադրբեջանցիների հեղինակած հերթական կեղծարարությունը լինի։