Կիևը Լուգանսկի շրջանի մի քանի բնակավայրի վերահսկողությունը կորցրել է


Կիևը Լուգանսկի շրջանի մի քանի բնակավայրի վերահսկողությունը կորցրել է
Փետրվար 26 17:00 2022

Ուկրաինացի զինվորականները կորցրել են վերահսկողությունը Լուգանսկի շրջանի Ստանիցա Լուգանսկայի, Կրիմսկու և Մարկովկայի վրա։ Այս մասին հայտարարել է Լուգանսկի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

 «Իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, մնացեք ապաստարաններում»,- գրել է նա Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում: