Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը. նա պատգամավորներին այլ քաղաք է կանչել հանդիպման


Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը. նա պատգամավորներին այլ քաղաք է կանչել հանդիպման
Փետրվար 26 16:17 2022

ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

 
 
 

«Արդեն իսկ երեկ նա Կիևում չէր` մեկնել էր Լվով։ Բոլոր տեսաուղերձները նախապես ձայնագրված են»,–ասել է Վոլոդինը։

Նա հավելել է, որ նման տեղեկություն են հայտնել Գերագույն ռադայի պատգամավորները, որոնք փորձել են Կիևում հանդիպել Զելենսկիին։ Վերջինս, սակայն, նրանց հանդիպման համար հրավիրել է Լվով։