Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով


Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով
Փետրվար 26 14:42 2022

Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով։

«Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ փետրվարի 24-ին Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը (Pont de l’Archevêché) Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով»,-նշված է հաղորդագրության մեջ: