Ռուսական բանակը գրավել է Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքը. ՊՆ


Ռուսական բանակը գրավել է Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքը. ՊՆ
Փետրվար 26 12:22 2022

 

 

Մելիտոպոլ քաղաքը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների վերահսկողության տակ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Եվգենի Կոնաշենկով։

«ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Մելիտոպոլ քաղաքի նկատմամբ։ Ռուսաստանցի զինծառայողները ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու և ուկրաինական հատուկ ծառայությունների եւ ազգայնականների կողմից սադրանքները բացառելու համար»,-ասել է նա: