|
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հարվածել են Կիևի բնակելի շենքերից մեկին՝ կցելով լուսանկար: Տեսախցիկներն արձանագրել են հրթիռային հարվածի պահը. տեսանյութը քիչ առաջ տարածվել է թելեգրամյան ալիքներում: «Հիշեցնենք, որ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ չեն հարվածում քաղաքացիական օբյեկտներին և բնակելի շենքերին»,- նշված է մեկնաբանությունում: |
Կիևում հրթիռակոծվել է բնակելի շենքը










