Մենք համաձայնել ենք ՌԴ նախագահի առաջարկին. Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար


Մենք համաձայնել ենք ՌԴ նախագահի առաջարկին. Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար
Փետրվար 26 02:39 2022

Ուկրաինան չի հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից: Համապատասխան խորհրդակցություններն այս պահին շարունակվում են։ Այս մասին ուրբաթ՝ փետրվարի 25-ի երեկոյան, հայտնել է Ուկրաինայի նախագահի  մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, հաղորդում է Korrespondent-ը։

 

 

Նրա խոսքով՝ կողմերը քննարկում են հնարավոր բանակցությունների ժամանակն ու վայրը։

 

 

«Ես պետք է հերքեմ այն ​​հայտարարությունները, որ մենք հրաժարվել ենք բանակցություններից։ Ուկրաինան պատրաստ է եղել և շարունակում է պատրաստ մնալ հրադադարի ու խաղաղության մասին խոսելուն։ Սա մեր մշտական ​​դիրքորոշումն է։ Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին։ Այս ժամերին կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի տեղի ու ժամանակի շուրջ։ Որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան ավելի մեծ կլինեն բնականոն կյանքը վերսկսելու հնարավորությունները»,- գրել է Կիևի ներկայացուցիչը։