Ռուսական զորքերը մոտ են մայրաքաղաքին. ինչ իրավիճակ է Կիևում


Ռուսական զորքերը մոտ են մայրաքաղաքին. ինչ իրավիճակ է Կիևում
Փետրվար 26 00:54 2022

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է Կիևի համար սպառնալից իրավիճակի մասին, այս գիշերը շատ ծանր է լինելու, ասել է նա իր ուղերձում։

«Իրավիճակն այժմ Կիևում, առանց չափազանցության, սպառնալից է: Հաջորդ գիշերը, հատկապես առավոտյան, շատ բարդ է լինելու: Ռուսական զորքերը մոտ են մայրաքաղաքին: Զինվորականներն ու իրավապահները չեզոքացնում են քաղաքում դիվերսիոն խմբերը»:

«Украинская правда»-ն գրում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի կամուրջները վերցվել են պաշտպանության և հատուկ հսկողության տակ։