Թուրքիան հայտարարել է Պուտինի և Զելենսկու հանդիպումն ընդունելու պատրաստակամության մասին


Թուրքիան հայտարարել է Պուտինի և Զելենսկու հանդիպումն ընդունելու պատրաստակամության մասին
Փետրվար 26 00:29 2022

Անկարան պատրաստ է ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով NTV-ին։

Թուրք դիվանագետի խոսքով՝ այժմ գլխավորը ոչ թե տեղն է, այլ պետությունների ղեկավարների հանդիպման փաստը։ Ուստի նա նրանց հրավիրել է Անկարա։ «Որպեսզի Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները հանդիպեն և ելք գտնեն ստեղծված իրավիճակից։ Իհարկե, եթե նրանք ցանկանան նման հանդիպում անցկացնել Թուրքիայում, մենք հաճույքով կընդունենք, կանցկացնենք»,- ասաց նա։