Կիևը հայտարարել է, որ Զմեինի կղզին վերադարձել է Ուկրաինայի վերահսկողության տակ


Կիևը հայտարարել է, որ Զմեինի կղզին վերադարձել է Ուկրաինայի վերահսկողության տակ
Փետրվար 26 00:18 2022

Ռուսաստանի զինված ուժերի կողմից նախօրեին գրավված Զմեինի կղզին գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն:

« Սահմանապահները շարունակում են Սև ծովում հսկել Ուկրաինայի սահմանները»,- Ուկրաինայի ՆԳՆ-ի «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է Դենիսենկոն: