Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին հզոր աջակցության համար. Զելենսկին և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել


Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին հզոր աջակցության համար. Զելենսկին և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել
Փետրվար 25 23:07 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է Twitter-ի իր էջում։

 

Զելենսկին և Բայդենը քննարկել են Ուկրաինային պաշտպանական օգնությունը և հակապատերազմական կոալիցիան:

 

 

«Ես հենց նոր Ջո Բայդենի հետ քննարկեցի պատժամիջոցների խստացման, հատուկ պաշտպանական օգնության և հակապատերազմական կոալիցիայի ստեղծման մասին: Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին հզոր աջակցության համար»,- գրել է Զելենսկին։