ԵՀՄ-ն որակազրկել է Ռուսաստանին. երկիրը հեռացվել է Եվրատեսիլից


ԵՀՄ-ն որակազրկել է Ռուսաստանին. երկիրը հեռացվել է Եվրատեսիլից
Փետրվար 25 21:36 2022

Եվրոպական հեռարձակողների միությունը որակազրկել է Ռուսաստանին «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին մասնակցությունից։ Ըստ ԵՀՄ-ի՝ այս որոշումը կայացվել է երկարատև քննարկումների արդյունքում։

Պատճառը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն են։ Ըստ նրանց՝ Ռուսաստանի մասնակցությունը պատճառ կդառնա մրցույթի վարկաբեկման։

Ավելի վաղ 9 երկրի (Ուկրաինա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Իսլանդիա) հեռարձակող հեռուստաընկերություններ նամակ էին հղել ԵՀՄ-ին՝ կոչ անելով հեռացնել մրցույթից Ռուսաստանին։