Պուտինն ուկրաինացի զինվորականներին կոչ է արել իշխանությունն իրենց ձեռքը վերցնել (տեսանյութ)


Պուտինն ուկրաինացի զինվորականներին կոչ է արել իշխանությունն իրենց ձեռքը վերցնել (տեսանյութ)
Փետրվար 25 21:12 2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողներին Կիևում իշխանությունն իրենց ձեռքը վերցնել։ Այս մասին նա ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի հետ հրատապ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է РБК-ն։

«Եվս մեկ անգամ կոչ եմ անում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին. թույլ մի տվեք նեոնացիստներին և բենդերականներին որպես կենդանի վահան օգտագործել ձեր երեխաներին, կանանց և ծերերին, իշխանությունը ձեր ձեռքը վերցրեք։ Կարծես թե, մեզ ձեզ հետ ավելի հեշտ կլինի հաշտվել, քան թմրամոլների և նեոնացիստների այս հանցախմբի հետ, որոնք հաստատվել են Կիևում և պատանդ են վերցրել ամբողջ ուկրաինացի ժողովրդին»,-ասել է նա։