Ուկրաինայի ՊՆ-ն հայտնում է 2800 ռուս զինվորականների ոչնչացման մասին


Ուկրաինայի ՊՆ-ն հայտնում է 2800 ռուս զինվորականների ոչնչացման մասին
Փետրվար 25 19:45 2022

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժման մեկուկես օրվա ընթացքում ոչնչացվել է նաև 80 տանկ, 516 զրահամեքենա, 10 ինքնաթիռ և 7 ուղղաթիռ, այս մասին հայտնում է Korrespondent.net-ը։
«Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր զոհվել է Ռուսաստանի 2800 քաղաքացի, այսօր հայտարարել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Այսպիսով, հրապարակված տվյալների համաձայն, Ռուսաստանի Դաշնության կորուստները կազմել են.

  • 80 տանկ
  • Տարբեր տեսակի 516 զրահամեքենա
  • 10 ինքնաթիռ
  • 7 ուղղաթիռ
  • 2800 անձնակազմ։