Վրաստանը չի միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի


Վրաստանը չի միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի
Փետրվար 25 13:48 2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա կվնասի ազգային շահերին և ժողովրդի շահերին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք ուսումնասիրել ենք գործընկերների գործողությունները... Ես նկատի ունեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները: Եվ ես ուզում եմ վճռականորեն նշել, որ Վրաստանը, հաշվի առնելով ժողովրդի և ազգային շահերը, չի նախատեսում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա միայն կվնասի մեր երկրին և բնակչությանը։ Ուստի, որպես ներքին ու արտաքին քաղաքականության համար պատասխանատու անձ, ես գործելու եմ միայն ազգային շահերից ելնելով»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։