Այրվող տներ, կոտրված պատուհաններ, ավերված բակեր․․․ Լուգանսկի մարզի Ստարոբելսկ քաղաքը՝ մարտերից հետո


Այրվող տներ, կոտրված պատուհաններ, ավերված բակեր․․․ Լուգանսկի մարզի Ստարոբելսկ քաղաքը՝ մարտերից հետո
Փետրվար 25 12:24 2022

 



Համացանցում տարածվել է տեսանյութ Լուգանսկի մարզի Ստարոբելսկ քաղաքից, որտեղ տեղի են ունեցել թեժ մարտեր։

Տեսանյութում տեսանելի է մարտերի հետևանքները՝ այրվող տներ, կոտրված պատուհաններ, ավերված բակեր...

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ արեց ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն: