Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական դիվերսիոն զորքերն արդեն հասել են Կիև։ Տեսաուղերձը երկրի ղեկավարը հրապարակել է տելեգրամյան իր ալիքում.
«Հակառակորդի դիվերսիոն ուժերը մտել են Կիև, կիևցիներին խնդրում եմ զգույշ լինել, պահպանել պարետային կանոնները
Ես մնում եմ կառավարական թաղամասում բոլորի հետ միասին, ովքեր անհրաժեշտ են կենտրոնական կառավարությունում աշխատելու համար»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ իր ընտանիքը ևս մնում է Ուկրաինայում.
«Իմ ընտանիքը դավաճան չէ, այլ Ուկրաինայի քաղաքացի։ Բայց որտեղ են նրանք հիմա, ես իրավունք չունեմ ասելու: Մեր ունեցած տեղեկություններով՝ հակառակորդն ինձ է ընտրել է թիվ մեկ թիրախ, իսկ իմ ընտանիքը երկրորդ թիրախն է: Նրանք ցանկանում են քաղաքականապես ոչնչացնել Ուկրաինան՝ ոչնչացնելով պետության ղեկավարին»,- ասել է նա։










