«Պուտինին եմ զանգահարել Զելենսկիի խնդրանքով»․ Մակրոն


«Պուտինին եմ զանգահարել Զելենսկիի խնդրանքով»․ Մակրոն
Փետրվար 25 10:00 2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկիի խնդրանքով զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Անմիջական զրույց եմ ունեցել նախագահ Պուտինի հետ, նախ՝ խնդրել եմ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում և երկրորդ՝ առաջարկել զրուցել Զելենսկիի հետ, ով դա խնդրում է, սակայն չի կարողանում կապ հաստատել»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։