Ռուսաստանը գրավեց Զմեինի կղզին


Ռուսաստանը գրավեց Զմեինի կղզին
Փետրվար 25 02:54 2022

Ուկրաինան կորցրել է վերահսկողությունը Սև ծովում գտնվող Զմեինի կղզու վրա, հայտնել են Ուկրաինայի սահմանապահ ծառայությունից։

Զմեինի կղզին գտնվում է Ռումինիայի տարածքների և սահմանային ջրերի մոտ։ Նավթի և գազի պաշարներով հարուստ կղզին ժամանակին Արդարադատության միջազգային դատարանում Ուկրաինայի և Ռումինիայի միջև տարածքային վեճի առարկա էր: