|
Հակառուսական նոր պատժամիջոցների շրջանակներում Մեծ Բրիտանիան կսառեցնի ռուսական խոշոր բանկերի ակտիվները և ռուսական խոշորագույն ընկերություններին կզրկի կապիտալ ներգրավելու հնարավորությունից, հայտարարել է Բորիս Ջոնսոնը: Պատժամիջոցների փաթեթը կներառի ՎՏԲ բանկը` երկրի երկրորդ խոշոր բանկը, որի ակտիվները Մեծ Բրիտանիայում կսառեցվեն և նրան անմիջապես կարգելվի բիզնեսով զբաղվել Մեծ Բրիտանիայի տարածքում: Պատժամիջոցների փաթեթը Ռուսաստանին արգելում է նաև Միացյալ Թագավորությունում պետական պարտատոմսեր թողարկել, «Աերոֆլոտին» արգելում է վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում: Պատժամիջոցներ են կիրառվում նաև 100 «ֆիզիկական և իրավաբանական անձանց և նրանց դուստր ձեռնարկությունների» նկատմամբ։ |
«Ամենամեծ պատժամիջոցները երբևէ». Մեծ Բրիտանիան կսառեցնի ռուսական խոշորագույն բանկերի ակտիվները










