«Գործընկերները չպետք է Ռուսաստանին դուրս մղեն համաշխարհային ֆինանսական համակարգից». Պուտին


«Գործընկերները չպետք է Ռուսաստանին դուրս մղեն համաշխարհային ֆինանսական համակարգից». Պուտին
Փետրվար 24 21:20 2022

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի տնտեսական գործընկերները չպետք է երկիրը դուրս մղեն միջազգային ֆինանսական համակարգից, թեպեդ ակնկալում է, որ կլինեն սահմանափակումներ։

Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ համաշխարհային տնտեսության մի մասը և չի պատրաստվում վնասել այն համակարգը, որի մաս է կազմում։

«Ինձ թվում է, որ մեր գործընկերները պետք է հասկանան դա և իրենց առջև խնդիր չդնեն մեզ դուրս մղելու այս համակարգից, սակայն, նույնիսկ քաղաքական նկատառումներով, այդ սահմանափակումները կլինեն»,- ասել է Պուտինը։