Ուկրաինայի զինված ուժերն Ազովի ծովում գնդակոծել են ռուսական երկու բեռնատար նավ. ՌԴ ԱԴԾ


Ուկրաինայի զինված ուժերն Ազովի ծովում գնդակոծել են ռուսական երկու բեռնատար նավ. ՌԴ ԱԴԾ
Փետրվար 24 19:30 2022

Ուկրաինայի զինված ուժերը փետրվարի 24-ին Ազովի ծովում գնդակոծել են ռուսական երկու քաղաքացիական նավեր։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ի Կրասնոդարի երկրամասի սահմանային վարչությունը։ Գործակալության տվյալներով՝ փետրվարի 24-ին ժամը 11։00-ի սահմաններում Ազովի ծովում երկու քաղաքացիական բեռնանավ հրթիռակոծվել է Ուկրաինայի զինված ուժերից։

Նավերից մեկում հրդեհ է բռնկվել, որն այս պահին մարված է. կա վիրավոր: Նրա տարհանման համար նավ են ուղարկվել: