Ռուսական զորքերը Կիևի մարզում ճեղքել են պետական սահմանը


Ռուսական զորքերը Կիևի մարզում ճեղքել են պետական սահմանը
Փետրվար 24 18:40 2022

Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական սահմանը: Այս մասին հաղորդում է «Ուկրինֆորմը»՝ վկայակոչելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության կայքը:

Բացի այդ, Ժիտոմիրի սահմանապահ ջոկատի «Մլաչևկա» սահմանապահ ծառայության տեղակայման վայրի ուղղությամբ կրակել են գրադից:  Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունում նշել են, որ սահմանապահ ստորաբաժանումները իրավիճակից ելնելով վերատեղակայվում են իրենց պահեստային դիրքերում եւ գործում են Ուկրաինայի զինված ուժերի և Ազգային գվարդիայի հետ փոխգործակցությամբ: