Դոնբասում հումանիտար միջանցքներ կստեղծվեն զենքերը վայր դրած ուկրաինացի զինվորների համար


Դոնբասում հումանիտար միջանցքներ կստեղծվեն զենքերը վայր դրած ուկրաինացի զինվորների համար
Փետրվար 24 18:30 2022

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանձնարարել է Դոնբասում հոիմանիտար միջանցքներ ստեղծել զենքերը վայր դրած ուկրաինացի զինվորականների համար։ 
«Մշակել անվտանգ միջանցքների ստեղծում օպերացիայի տարածքներից զենքերը վայր դրած ուկրաինացի զինծառայողների դուրս գալու համար»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։