Ուկրաինացի սահմանապահները, ովքեր լքել են իրենց ստորաբաժանումները, անցել են Ռուսաստանի կողմը, հրաժարվելով շարունակել իրենց ծառայությունը Ուկրաինայում։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԴԾ-ի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության տարածք են ժամանել ուկրաինացի սահմանապահները, ովքեր լքել են իրենց ծառայության վայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հետախուզության տվյալներով՝ ժամը 11:15-ին Բրյանսկի շրջանի Տրոեբորտնոե անցակետ են հասել Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության 26 զինծառայողներ՝ «հրաժարվելով շարունակել ծառայությունը Ուկրաինայում»։
Ավելի ուշ՝ ժամը 12:10-ին, նմանատիպ պատճառներով Ղրիմի Ջանկո անցակետ են եկել նրանց 16 գործընկերները։ ՌԴ ԱԴԾ-ի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին ուկրաինացի սահմանապահները լքել են ռուս-ուկրաինական սահմանի բոլոր ստորաբաժանումները։










