Պետք է ազատագրել Ուկրաինան նացիստներից. Դմիտրի Պեսկով


Պետք է ազատագրել Ուկրաինան նացիստներից. Դմիտրի Պեսկով
Փետրվար 24 17:55 2022

ւկրաինայի ապառազմականացման ՌԴ հատուկ գործողության ժամկետը կորոշվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից և կախված կլինի դրա արդյունավետությունից, նպատակահարմարությունից:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իրականում պետք է ազատագրել Ուկրաինան նացիստներից, ինչպես նաև պրոնացիստական տրամադրվածություն ունեցող մարդկանցից և գաղափարախոսությունից»,- ասել է Պեսկովը: Նա հավելել է, որ գործողությունը, որն իրականացնում է Ռուսաստանը, ունի իր նպատակները, և դրանց պետք է հասնեն: Ընդ որում, նա հնարավոր է համարել, որ Պուտինի և Զելենսկու բանակցությունները հնարավոր են, եթե Ուկրաինան պատրաստ լինի խոսել անվտանգության ոլորտում Մոսկվայի մտահոգությունների մասին: