ՌԴ զինված ուժերը մտել են Կիևի մարզ


ՌԴ զինված ուժերը մտել են Կիևի մարզ
Փետրվար 24 17:27 2022

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ճեղքել են պետական սահմանը Կիևի մարզի հատվածից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական տեխնիկան անցել է «Վիլչա» անցակետով, որի ընթացքում ուկրաինացի զինվորականները մարտ են վարել:

«Բացի այդ, Ժիտոմիրի ջոկատի սահմանապահ ծառայության «Մլաչովկա» բաժնի տեղակայման վայրից «Գրադ»-ից իրականցվել է  հրետակոծություն:

 
 
 

Նշենք, որ սահմանապահ ստորաբաժանումները, կախված իրավիճակից, տեղակայվում են պահեստային դիրքերի վրա եւ գործում են Ուկրաինայի Զինված ուժերի եւ Ազգային գվարդիայի հետ փոխգործակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: