|
Կիևի մոտ գտնվող Հոստոմելը, որտեղ գտնվում է «Անտոնով» օդանավակայանը, գնդակոծում են ուղղաթիռներից, այս մասին հայտնում է «Украинская правда»-ն` հղում անելով ականատեսներին, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն ու ՆԳՆ-ին։ Չկառավարվող ավիահրթիռների առաջացրած հրդեհները նկատելի են եղել տեղացիների կողմից: Փրկարարները հայտնում են, որ փորձ է արվում գրավել «Անտոնով» Հոստոմել միջազգային օդանավակայանը։ Միաժամանակ ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնում է, որ «ուկրաինական հակաօդային պաշտպանությունը Հոստոմելի օդանավակայանի մոտ խոցել է ռուսական 3 ուղղաթիռ»։ Լրատվականը հրապարակել է դեպքի վայրից ականատեսների կողմից ուղարկված լուսանկարներ։
Ուղղաթիռային և հրթիռային գրոհների են ենթարկվել Կիևի շրջանի Հոստոմել և Բրովարի քաղաքները․ կան զոհեր
Ուղղաթիռային և հրթիռային գրոհների են ենթարկվել Կիևի շրջանի Հոստոմել և Բրովարի քաղաքները․ կան զոհեր
Նշվում է, որ ավելի վաղ ռուսները երկու հրթիռով հարձակվել են Կիևի մոտ գտնվող Բրովարի քաղաքի վրա՝ երկու զորամասի ուղղությամբ կրակ է բացվել, 6 հոգի զոհվել, 12-ը՝ վիրավորվել են։ |
Ուղղաթիռային և հրթիռային գրոհների են ենթարկվել Կիևի շրջանի Հոստոմել և Բրովարի քաղաքները․ կան զոհեր և վիրավորներ










