Երբ կավարտվի «Դոնբասում հատուկ գործողությունը»․ Կրեմլը պատասխանել է


Երբ կավարտվի «Դոնբասում հատուկ գործողությունը»․ Կրեմլը պատասխանել է
Փետրվար 24 15:42 2022

Ուկրաինայի ապառազմականացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության ժամկետը կորոշի նախագահ Վլադիմիր Պուտինը և կախված կլինի դրա արդյունավետությունից և նպատակահարմարությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ժամկետները որոշվում են արդյունավետությամբ և նպատակահարմարությամբ և կորոշվեն գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև նշել է, որ չի կարող ռազմական տեղեկատվություն հրապարակել, և պաշտպանության նախարարությունը մնում է միակ աղբյուրը։
«Ես չեմ կարող ձեզ որևէ տեղեկություն տալ Ռուսաստանի Դաշնության ռազմական, տեխնոլոգիական և այլ բաղադրիչների մասին: Այս դեպքում միակ առաջին աղբյուրը մեր ռազմական գերատեսչությունն է», - հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։