Ուկրաինան Թուրքիայից պահանջել է փակել Դարդանելի նեղուցը


Ուկրաինան Թուրքիայից պահանջել է փակել Դարդանելի նեղուցը
Փետրվար 24 14:38 2022

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել է, որ Կիևը պահանջում է փակել Դարդանելի նեղուցը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին.

«Այժմ կարևոր է, թե ինչպիսի աջակցություն կցուցաբերվի Ուկրաինային։ Ուստի ես դիմում եմ Թուրքիայի իշխանություններին՝ խնդրում եմ՝ օգնել Ուկրաինային։ Մենք պահանջում ենք փակել Դարդանելի նեղուցը, նաև ցանկանում ենք, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն: Մենք պահանջում ենք բռնագրավել ռուսական բաժնետոմսերը։ Կարևոր է նաև այն աջակցությունը, որը մեզ կտրամադրվի ՝ պաշտպանական զենք տրամադրելով»,- դեսպանի խոսքերն է մեջբերում Yeni Şafak-ը։