Չինաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի գործողությունը Ուկրաինա «ներխուժում» չի որակել


Չինաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի գործողությունը Ուկրաինա «ներխուժում» չի որակել
Փետրվար 24 14:32 2022

Ռուսաստանը կարող է գլուխ հանել Ուկրաինայում տիրող իրավիճակից ինքնուրույն և Չինաստանի ռազմական օգնության կարիքը չունի. հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյին։

 
 
 

«Ռուսաստանը հզորությամբ օժտված մեծ տերություն է։ Նա Չինաստանի կամ այլ երկրի աջակցության կարիքը չունի», – հայտարարել է նա ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով արևմտյան լրագրողի հարցին, թե արդյոք Պեկինը ռազմական օգնություն ցուցաբերում է Մոսկվային Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին։

 
 
 

Չինացի դիվանագետը նշել է, որ Պեկինի դիրքորոշումը հարցի վերաբերյալ տարբերվում է ամերիկյան ղեկավարության տեսակետներից։

 

«Մենք չենք վարվի այնպես, ինչպես ԱՄՆ–ն, որը Ուկրաինային մեծ քանակությամբ սպառազինություն է մատակարարում», – հավելել է նա։