Զելենսկին հայտարարել է ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին


Զելենսկին հայտարարել է ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին
Փետրվար 24 14:26 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման մասին. այս մասին նա հայտարարել է ուղիղ եթերում:

«Մենք խզել ենք Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները», - ասել է նա:

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման առաջարկի օգտին: