Դնեպրոպետրովյան մարզի Կրիվոյ Ռոգում հայտարարվել է «Մակուլան» միկրոշրջանից բնակչության անհապաղ տարհանման մասին։
«Այնտեղ սկսվել է ռազմամթերքի դանդաղ այրումը»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպի քաղաք են շարժվում լրացուցիչ ուժեր՝ բնակչությանը տարհանելու նպատակով։
Կրիվորոժսկի քաղաքային խորհուրդը զգուշացրել էր, որ հնարավոր են պայթյուններ:










