|
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի բնակիչները զանգվածաբար գնում են առաջին անհրաժեշտության իրեր և պարենային ապրանքներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Խանութներում հերթեր են գոյանում, որոշ տեղեր հաց ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ չկան։ Սրճարաններն ու ռեստորանները փակ են։ Գումար կանխիկացնել հնարավոր է որոշ բանկոմատներից։ Գազալցակայաններում տասնյակ մեքենաների հսկայական հերթեր են գոյացել, որոշ բենզալցակայաններում վառելիքը սպառվել է։ |
Կիևի բնակիչները գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, սրճարաններն ու ռեստորանները փակ են










