«Պետք է վերականգնենք Ռուսաստանի նախկին սահմանները». ռուս զինվորը՝ ԽՍՀՄ դրոշով


«Պետք է վերականգնենք Ռուսաստանի նախկին սահմանները». ռուս զինվորը՝ ԽՍՀՄ դրոշով
Փետրվար 24 13:57 2022

Թելեգրամ տիրույթում ռուսական զինված ուժերի զինվորները հրապարակել են տեսանյութ, որում հայտնում են, որ ուկրաինացի զինվորների են գերեվարել, ինչպես նաև՝ «Գրադ» կայան: Տեսանյութում զինվորականներից մեկը ցուցադրում է նաև ԽՍՀՄ դրոշը: Ներկայացնում ենք զինվորականների խոսակցությունը.

-Պետք է վերականգնենք Ռուսաստանի նախկին սահմանները:

-Շուտով նրանք գոռալու են ոչ թե փառք Ուկրաինային, այլ փառք Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը:

-Կամ էլ ոչ թե Ուկրաինայի ԽՍՀ-ին, այլ Ռուսաստանին, գուցե այս ամենը շուտով լինի Ռուսաստանի մաս:

-Նովորոսիա, Նովորոսիա: