ՖՈՏՈ. Ուկրաինայում դեղատների եւ բանկերի դիմաց հերթեր են


ՖՈՏՈ. Ուկրաինայում դեղատների եւ բանկերի դիմաց հերթեր են
Փետրվար 24 13:45 2022

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեծ հերթեր են: Մարդիկ հերթերն են կանգնում բանկոմատների, դեղատների եւ խանութների դիմաց: Իսկ գազալցակայաններում եւ բենզալցակայաններում ավտոմեքենաների կուտակումներ են:

Կիևցիները փորձում են հանել գումարները եւ գնել ամբողջ անհրաժեշտ իրերը՝ ՌԴ-ի կողմից հարձակում սկսելու հայտարարությունից հետո: Ինչպես հայտնում է ուկրաինական unian.net կայքը,  Պուտինի հայտարարությունից հետո տարբեր քաղաքներում պայթյուններ են: