Դոնեցկում խոցվել է ռուսական 5 ինքնաթիռ. ուկրաինական լրատվամիջոց


Դոնեցկում խոցվել է ռուսական 5 ինքնաթիռ. ուկրաինական լրատվամիջոց
Փետրվար 24 13:35 2022

Ուկրաինական pravda.com կայքը հայտնել է, թե Միացյալ ուժերի հանձնարարությամբ, փետրվարի 24-ին Դոնեցկում խոցվել է ռուսական 5 ինքնաթիռ եւ մեկ ուղղաթիռ:

Հայտարարության մեջ նշվում է, թե ռուսական զինված ուժերին տրվում է արժանի հակահարված, հակառակորդը կրում է կորուստներ:

Իր հերթին ռուսական ՌԻԱ լրատվական գործակալությունը հայտնում է բացի Դոնեցկից նաեւ այլ քաղաքների ուղղությամբ Ուկրաինայի կողմից հարվածների մասին: