Ռուսաստանի զինված ուժերը սպառնալիք չեն ներկայացնում Ուկրաինայի խաղաղ բնակչության համար: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին։ Խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում», - ասված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Մեկնաբանության մեջ նշվում է, որ Դոնբասում հատուկ գործողության ընթացքում տեղի է ունենում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի, ՀՕՊ-ի օբյեկտների, ռազմական օդանավակայանների և ավիացիայի կետային դուրս բերում շարքից:










